Բեյոնսեն և Ջեյ Զին բաժանվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա շոուբիզնեսի ամենաամուր զույգը՝ Բեյոնսեն և Ջեյ Զին, կարծես թե, ուզում են բաժանվել: Վերջերս երգչուհին այցելել է իր փաստաբանին, որի հետ քննարկել է իր ֆինանսական վիճակը, տեղեկացնում է E! Online:

Դա տարօրինակ է, քանի որ Ջեյ Զիի գործերը, ով գործարար է, ավելի քան լավ են ընթանում: Ֆինանսական վերլուծաբանների խոսքով, Բեյոնսեի և իր ամուսնու համատեղ ունեցվածքը կազմում է մեկ միլիարդ դոլար: «Միթե՞ նրանք կիսելու բան ունեն», – տարակուսում են լրագրողները:

Որոշ փարձագետներ, սակայն, համարում են, որ Բեյոնսեի այդ արաքի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: «Նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդիկ պետք է իմանան, թե ինչ է կատարվում իրենց բանկային հաշիվների հետ», – նշել է Forbes-ի ավագ խմբագիր և զույգի մասին գրքի հեղինակ Զակ Գրինբերգը:




Լրահոս