Bigpicture.ru-ն այսօր ներկայացրել է շաբաթվա լավագույն լուսանկարները:
Լոս-Անջելեսի ոչ անհայտ բուլվարներից մեկում հին ջրի խողովակ էր պայթել, որի հետևանքով ջրի շատրվանը լցվում էր շրջակայքը:
Բարսելոնայում միտինգավորները ցուցադրում են իրենց կարմիր ներկած ձեռքերը՝ ի նշան Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերի:
Հարավկորեացի ուսանողուհին նույնպես մասնակցում է Գազայի հատվածում տեղի ունեցող ռազմական իրադարձությունների դեմ ցույցին:
Երեխաները շոգ եղանակին Սեուլի կենտրոնում խաղում են շատրվանի հարևանությամբ:
Հրշեջ-փրկարարներն օգտագործում են հետախույզ շներին Գաոսյուն քաղաքում, որտեղ գազի հզոր պայթյուն էր տեղի ունեցել և որի հետևանքով մահացել էր 22 մարդ և 270 վիրավոր:
Տղամարդը, ով իր խոսքերով կորցրել է ընտանիքի 13 անդամի, նստել և լալիս է այն վայրում, որտեղ իր տունն էր: Հնդկաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվն անցել է 70-ը:
Հունական Տորոնի համայնքի գեղեցիկ լողափը:
Հնդկացի մեծահասակ մարտիկ Ռամ Գոպալը ցուցադրում է իր մարմնի ճկունությունը՝ ավանդական մարտերի ժամանակ: