Հայ տղամարդիկ աղջիկների` պարբերաբար կարճացող շրջազգեստի մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հագուստի արտադրության մեջ կտորը գնալով քիչ է օգտագործվում: Հատկապես աղջիկների շրջազգեստների փեշերն ավելի ու ավելի են կարճանում, իսկ մարմնի մնացած մասերը ծածկող հագուստը առավել բաց տեսք է ստանում:

Armlur.am-ի զրուցակիցները հաստատեցին այս տպավորությունը` հավելելով, որ իրենք էլ են նկատել մոդայում տեղի ունեցող փոփոխությունը:

Երևույթին նրանք մեծամասամբ նորմալ են վերաբերվում և նշում են, որ այն, ինչը գեղեցիկ է, արժե, որ բոլորի կողմից նկատվի:

Տղամարդիկ ընդգծում էին նաև, որ սրանով հանդերձ չափի զգացողությունը նույնպես պահպանել է պետք, քանի որ հայկական ավանդույթներն որքան էլ ազատականացված լինեն, միևնույն է, մեր չգրված խստաբարո օրենքները երկար համբերում, բայց ամեն ինչ չէ, որ հանդուրժում են:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս