Գագիկ Ծառուկյանը «Արփիմեդ»-ի հետ կապ չունի. Դեղ արտադրողների միություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արփիմեդ» ՍՊԸ-ն չի պատկանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը:

Հայտարարությունը՝ ստորև.

«1. «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը արդեն իսկ իրականացնում է հոգեմետ նյութերի արտադրության, արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեություն՝ ըստ ՀՀ կառավարության նախկինում ընդունված որոշման տրված լիցենզիայի, որը նույնպես տրամադրվել էր եռամյա ժամկետով. խոսքն այս դեպքում, ըստ էության, լիցենզիայի վերատրամադրման և վերագրանցման մասին է։

2.   «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի պատկանում Գագիկ Ծառուկյանին»:




Լրահոս