«Ի՞նչ է պետք նորաձև լինելու համար» հարցը բոլոր ժամանակներում է հետաքրքրել մարդկանց, ու երբևէ հասարակության մոտեցումները նորաձևության խնդրի շուրջ նույնատիպ չեն եղել:
Այն, ինչը մեկի համար նորաձև է, մյուսին միայն անցյալ է հիշեցնում:
Armlur.am-ի վերոնշյալ հարցը նույնպես ամենատարբեր պատասխանների արժանացավ: Շատերը գտնում էին, որ ամենևին էլ պետք չէ անդադար նոր հագուստներ գնել մոդայի վերջին ճիչին հետևած լինելու համար:
Ավելին` հագուստի ճիշտ համադրությունը լիովին լուծում է խնդիրը: Ոմանք էլ հավատացած էին, որ մինչև մարդու գրպանի պարունակությունը մոդայի ամենավերջին նորություններին հետևելու հնարավորություն չընձեռի, նորաձև լինելու մասին խոսելն ավելորդ է:
Շատերն էլ ավելի պարզ տարբերակի են նախապատվություն տալիս` կարևորելով կրած հագուստի հարմարավետությունը:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան