Երեխաները փորձել են վթարի ենթարկել գնացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ոստիկանները հայտնել են, որ ամառային արձակուրդների շրջանում առավել հաճախ են գրանցվում դպրոցականների խուլիգանության դեպքեր: Շատ հաճախ երեխանները «զվարճանում» են քարերով գնդակոծելով անցնող գնացքները:

Սակայն երեխաների շրջանում հանդիպում են շատ ավելի «հնարամիտները»: Կեմերովսկի մարզի Բելով քաղաքում քույր ու եղբայր՝ 8 և 13 տարեկան, գրեթե 30 կիլոգրամանոց բետոնե սալիկով փակել էին գնացքի ճանապարհը, որպեսզի տեսնեն, թե արդյոք գնացքը դուրս կգա երկաթգծից: Հանկարծակի ծագած պատնեշի պատճառով գնացքի վագոնավարը ստիպված է եղել հարկադիր արգելակում կիրառել:




Լրահոս