Պատրաստ եմ մարտական հենակետերում առաջամարտիկի կարգավիճակում լինել. Լոռու մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածությունը մեր հասարակության տարբեր շերտերի կողմից տարբեր արձագանք է ունենում: Թե´ ՀՀ բազմաթիվ շարքային քաղաքացիներ, թե´պաշտոնյաներ իրենց զորակցությունն են հայտնում դիրքերում իրենց մարտական պարտականությունն իրականացնող զինծառայողներին:

Հիշեցնենք , որ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերն անցկացրել է ՀՀ Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի մոտակա սահմանային կետերից մեկում:

Armlur.am-ը զրուցեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ` տեղեկանալու` արդյոք նա հետևել է իր պաշտոնակցի օրինակին: «Մարտական դիրքեր չեմ այցելել, բայց պարբերաբար լինում եմ մեր մարզի բոլոր զորամասերում: Աստված չանի անհրաժեշտություն լինի, բայց ես պատրաստ եմ մարտական հենակետերում առաջամարտիկի կարգավիճակում լինել»,-նշել է նա:




Լրահոս