«Կանեփ-կակաչ 2014» հակաթմրանյութային կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` հուլիսի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն այցելեցին մայրաքաղաքի Օտյան փողոցի տներից մեկը. կասկածներ կային, որ այդ հասցեում կանեփ է աճեցվում:
Ժամը 11-ին կատարված խուզարկությամբ տան բակում հայտնաբերվեց և առգրավվեց կանեփանման 18 թուփ, որոնք անձնական օգտագործման համար մշակել էր տանտերը` 1958 թ. ծնված Սարգիս Ղ.-ն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: