Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող Արամ Մկրտիչի Գրիգորյանին Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել՝
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության եւ նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող Արամ Մկրտիչի Գրիգորյանին հետմահու պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով: