ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի երեք եղբայրները չեն մասնակցում ԱԺ սպասվող ընտրություններին: Ինչպես հայտնի է` Աբրահամյան եղբայրներից յուրաքանչյուրն ընդգրկված էր կոալիցիոն կուսակցությունների ցուցակներում` Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում, Արմեն Աբրահամյանը` ԲՀԿ-ում, Սերյոժա Աբրահամյանն էլ` ՕԵԿ-ում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Արա Աբրահամյանն ինքն է դեռեւս փետրվար ամսին հորդորել եղբայրներին` չմասնակցել ընտրություններին: Մեզ հետ զրույցում Սերյոժա Աբրահամյանը պարզաբանեց, որ եղբայրներից յուրաքանչյուրն ինքն է իր որոշումը կայացրել: «Ես 9 տարի է` պատգամավոր եմ, հիմա որոշել եմ բիզնեսով զբաղվել»,-ասաց նա` հավելելով, որ մյուս երկու եղբայրները եւս հիմնականում նույն պատճառով չեն ընդգրկվել նախընտրական ցուցակներում. «Մեր հայրենական տնտեսությունն ենք առաջ տանելու»:




Լրահոս