2011թ. դեկտեմբերի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը ձերբակալել էր Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանին (մականունը Կարտոլ): Ըստ պաշտոնական տեղեկատվության` նրա մոտ 7 գրամ թմրանյութ էր հայտնաբերվել, ինչի առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ հունվարի 30-ին քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ Միրզախանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներից է, ԵԿՄ անդամ, եւ ոստիկանները նրան բավականին սկանդալային կերպով ձերբակալեցին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ