Այսօր կառավարության նիստում արտոնություն տրվեց «Արփիմեդ» ՍՊԸ-ին: Այն դեղագործական ընկերություն է և զբաղվում է դեղերի արտադրությամբ և արտահանմամբ: Կառավարության որոշման մեջ նշված է.
««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին և 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով»: