Դորտմունդի «Բորուսիան» այսօր ընկերական խաղ անցկացրեց լեհական «Շլյոնսկի» հետ և 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 10-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ արդեն 10 րոպե անց գոլային փոխանցում կատարեց Իմոբիլեին: Նա 60-րդ րոպեին փոխարինվեց: Իսկ արդեն 82-րդ րոպեին հարձակվող Ադրիան Ռամոսը խփեց հյուրերը երրորդ գոլը:
Ընկերական խաղ,
«Շլյոնսկ» (Լեհաստան) – «Բորուսիա» (Գերմանիա)՝ 0:3
Հենրիխ Մխիթարյան` 10, Չիրո Իմոբիլե` 26, Ադրիան Ռամոս` 82