Ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների թիվը 2008թ. նախագահական ընտրությունների համեմատ ավելացել է 173.927-ով: Երեկ ոստիկանությունը պաշտոնապես հրապարակել է ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվը` 2 մլն 485 հազար 844 մարդ: «Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ ՀՀ-ում ավելացել է ընտրողների թիվը` նախնական տեղեկություններով, ոչ պաշտոնական, քանի որ ոստիկանությունից հրաժարվել էին պատասխանել, թե քանի ընտրող կա ՀՀ-ում՝ պատճառաբանելով, որ այդ թիվն իրենք կարող են ասել միայն քվեարկության օրվանից 30 օր առաջ: Ինչեւէ, ուշագրավն այն է, որ ՀՀ-ում, ըստ մարդահամարի նախնական տվյալների, կա 2 միլիոն 870 հազար բնակիչ (խոսքը ոչ թե ՀՀ քաղաքացու, այլ բնակչի մասին է), իսկ ընտրողների թիվը 2 մլն 485 հազար 844 մարդ է, ինչը, մեղմ ասած, հեռու է ճշմարտությունից: Բանն այն է, որ ընտրողների թիվը կազմում է ՀՀ-ում բնակվող քաղաքացիների 86,6 տոկոսը, մինչդեռ իրականում ընտրողների թիվը կազմելու է բնակչության թվի առավելագույնը 65-70 տոկոսը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՎԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ