Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5 : 1.5 հաշվով առավելության հասավ նորվեգացիների նկատմամբ:
Հայաստանի թիմին հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը, ով սևերով 77-րդ քայլում պարտության մատնեց մրցակցին: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, Վլադիմիր Հակոբյանը սեւերով խաղաղությամբ բաժանվեց Էրլենդ Յոհանեսենի հետ, իսկ Սերգեյ Մովսեսյանն էլ միավորը կիսեց Յոն Լյուդվիգ Համերի հետ: