ՍԵՐՈԲԻՆ ՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ Երեւանի Միքայելյանի անվան բժշկական կենտրոնից արդեն դուրս է գրվել մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը: Հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանն ասաց. «Առավոտյան դուրս ենք գրել, մենք էպիկրիզի մեջ գրել ենք, որ ինքը քիմիոթերապիայի կարիք ունի, դա հիվանդի համար պարտադիր է, որպեսզի էլի ուռուցք չառաջանա, ինքը պետք է ուռուցքաբանության ինստիտուտ գնա պարբերաբար»: Հիշեցնենք, որ Տեր-Պողոսյանը տառապում էր աղիքային քաղցկեղով:




Լրահոս