
Կոլումբիացի ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Իսպանական ակումբը նախնական բանակցություններ է վարել «Մոնակո»-ի հետ: «Արքայական ակումբի» նպատակն է եղել պարզել, թե արդյոք ֆրանսիական ակումբը պատրաստ է վաճառել Ֆալկաոյի տրանսֆերը: Թե՛ «Մոնակո»-ն, թե՛ Ֆալկաոն համաձայնվել են բանակցություններ սկսել «Ռեալ»-ի հետ:
Նշվում է, թե «Ռեալ»-ը սպասում է Անխել դի Մարիայի տրանսֆերի վաճառքին, որպեսզի անհրաժեշտ գումար ունենա Ֆալկաոյի տրանսֆերը գնելու համար: