Տյումենում հայտարարված է եռօրյա սուգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տյումենի մարզում ապրիլի 2-ին տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ ապրիլի 4-ից մինչեւ 6-ը սուգ Է հայտարարված,-գրում է ИТАР ТАСС-ը : Այդ օրերին տարածաշրջանում կխոնարհեցվեն դրոշները, չեղյալ կհայտարարվեն ժամանցային հեռուստահաղորդումները եւ զվարճալի միջոցառումները: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 5:44-ին Տյումենի մերձակայքում կործանվել Է UTair ավիաընկերության ATR-72 մարդատար ինքնաթիռը, որը մարզկենտրոնից ուղեւորվում Էր Սուրգուտ: Ըստ վերջին տվյալների՝ ավիաաղետի զոհ Է դարձել 31 մարդ, 12 փրկվածներ գտնվում են հիվանդանոցներում, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր Է: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցավակցություն Է հայտնել ավիաաղետի հետեւանքով զոհվածների ընտանիքներին: 




Լրահոս