«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին երեկ հեռացրել են աշխատանքից:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, պատճառը եղել է տուն-ինտերնատում հայտնաբերված չարաշահումները, որոնց մասին վերջերս բարձրաձայնել էր նաեւ օմբուդսմենը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Նվեր Հովհաննիսյանը պնդել է, որ ինքն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն եւ դա որեւէ չարաշահման հետ կապ չունի: Ավելին՝ ինչպես տեղեկացանք նախկին տնօրենից, ապագա տուն-ինտերնատի տնօրեն է նշանակվել Արտակ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնի համար «մեծ ջանք էր թափում» երիտհանրապետականների փուչիկասեր առաջնորդ Կարեն Ավագյանը` փորձելով իր հարազատ հորեղբորորդուն` ինտերնատի նախկին գանձապահ Արմեն Ավագյանին կարգել այդ պաշտոնում: Սակայն, պարզվում է, ջանքերն ապարդյուն էին»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։