ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ԲՀԿ համամասնական ընտրացուցակից առաջիկայում ինքնաբացարկ են հայտնելու Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանը: Բանն այն է, որ նրանց ցուցակի առաջին 20 համարում են ընդգրկել՝ հույս ունենալով, որ կկարողանան լավ աշխատանք տանել՝ հօգուտ այս կուսակցության: Բայց նախընտրական քարոզարշավը դեռ չսկսված` արդեն իսկ ԲՀԿ-ում ներքին դժգոհություն կա այս երիտասարդների աշխատանքի, իսկ ավելի ճիշտ՝ չաշխատելու կապակցությամբ: Չի բացառվում, որ որոշակի սկանդալներից խուսափելու համար նրանք ինքնաբացարկ հայտնեն ոչ թե նախընտրական քարոզարշավի ժամանակ, այլ՝ ընտրություններից անմիջապես հետո՝ հրաժարվելով պատգամավորական մանդատներից: «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ Տիգրան Ուրիխանյանից, սակայն վերջինս, լսելով, որ «Ժողովուրդ» օրաթերթից են իրեն զանգահարում, հայտարարեց, թե ցանկություն չունի մեր թերթի հարցերին պատասխանել:




Լրահոս