Գալուստ Սահակյանի խորիմաստ մեկնաբանությունները սահմանային միջադեպերի մասին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Այժմ պետք չէ լրագրողական տեխնիկան աշխատեցնել ապացուցելու, որ մենք ինչ-որ բան ենք անում: Եթե կարծում եք, որ դրանով ժողովուրդը կբավարարվի, ապա այնպես կանենք, որ շատ նկարահանումներ կլինեն ու ժողովուրդը կտեսնի Գալուստ Սահակյանին դիրքերում կամ մարտավարական պրոցեսներում: Ես չեմ կարծում, որ դա ինձ հարիր մոտեցումներ են, ես այսօր էլ գտնվում եմ այնտեղ, որտեղ պետության համար անհրաժեշտ է»,- «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում երեկ նման խորիմաստ մեկնաբանություն է տվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Թե ինչու ինքը մինչեւ հիմա չի արձագանքել սահմանային միջադեպերին, հետեւյալ «մեկնությունն» է տվել. «Խնդիրներ կան, որոնք համազգային իրողությունների պրոցես է ու չի կարելի նման խնդիրներ առաջադրել, յուրաքանչյուրս մեր գործը ճշտորեն անում ենք: Այստեղ հերթի խնդիր չի, խնդիրը հետեւյալն է. ոչ թե պետք է կարողանանք սեթեւեթել, թե ինչպես ենք դիմագրավում ամեն ինչ, այլ պետք է մտածենք, համենայնդեպս, թե ինչպես ենք կարողանում երեւույթի նկատմամբ վերաբերմունք ցույց տալ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս