Արթուր Բաղդասարյանը «խորը ընկճախտի» մեջ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վերջերս «խորը ընկճախտի» մեջ է:

Բանն այն է, որ հուլիսի 18-ին Ազատության հարապարակում ՕԵԿ հանրահավաքը Ա. Բաղդասարյանի «սրտով չի եղել»: Նա մեծ սպասումներ է ունեցել, որ հանրահավաքը կլինի բազմամարդ, սակայն հրապարակ գալով ու մի քանի հոգի տեսնելով, նա թեւաթափ է եղել: Դա է եղել պատճառը, որ Ա. Բաղդասարյանի խոստացած «բոցաշունչ» ելույթը բավականին «հանգած» ստացվեց:

Հիմա, ՕԵԿ առաջնորդի հույսը սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանն է, որի ժամանակ ՕԵԿ խմբակցությունը փորձելու է ԱԺ ամբիոնից սուր ելույթներ ունենալ: ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել է, թե Բաղդասարյանն ակտիվ աշխատում է, իսկ հանրահավաքը սակավամարդ չի եղել: «Ուզում էին սակավամարդ լինի, բայց հիասթափություն ապրեցին»,- ասել է նա: Միայն թե` այդ «գերմարդաշատ» հանրահավաքից հետո Բաղդասարյանի ակտիվությունն այդպես էլ չի նկատվում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս