Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զավեշտալի հայտարարություն է հնչեցրել: Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանն այսօր ի զորու է ոչնչացնել ցանկացած օբյեկտ Լեռնային Ղարաբաղում և միայն Բաքվի կողմից իրականացվող քաղաքականության շնորհիվ է տարածաշրջանում դեռևս կայունություն ապահովվում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման հայտարարություն է արել Աղդամի զորամասերից մեկում կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է haqqin.az-ը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հանդիսանում է կայունություն ապահովող պետություն:
«Մենք այսուհետ ևս ավելացնելու ենք սպառազինությունը: Ներկայումս ադրբեջանական բանակի ապահովվածությունը գտնվում է ամնաբարձր մակարդակին: Վերջերս ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան հնարավորություն են տալիս ասել, որ մենք կարող ենք լուծել ցանկացած խնդիր», – ասել է Ալիևը: