
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում ղազախական «Ակտոբեն» հյուրընկալվել էր «Ստյաուային»: Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 2:2:
Պատասխան խաղում ռումինական թիմը հաղթեց 2:1 հաշվով և անցավ հաջորդ փուլ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը և Մարկոս Պիզելին խաղադաշտ էին դուրս եկել «Ակտոբեի» հիմնական կազմում: Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Մարկոսը փոխարինվեց 80-րդ րոպեին:
«Ակտոբեն» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խաղարկությունում: