
2014թ.-ին Ադրբեջանի բանակի կորուստները կազմել են 68 մարդ: Այս մասին է հայտարարել «Դոկտրինա» լրագրողական հոտազոտական կենտրոնը:
Այդ ընթացքում վիրավորվել են 108 զինվորներ: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ 24 ադրբեջանցի զինվոր զոհվել է հայկական կողմից արակված փամփուշտներից, երեքը՝ ականի պայթյունից, ևս 41 զինվոր զոհվել է ոչ մարտական պայմաններում:
108 տուժած զինվորներից միայն 25-ն են վիրավորվել հակառակորդի գնդակոծությունից, հայտնում է haqqin.az-ը: