Այսօր Կիևում Ադրբեջանի դեսպանատան առջև ցույց է անցկացվել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ճնշումների դեմ. տեղեկացնում է УНН-ը:
Մարդու իրավունքների Կիևի տան ակտիվիստները պահանջում են Ադրբեջանի կառավարությունից դադարեցնել «ճնշումները և հետապնդումները քաղաքացիական հասարակության հանդեպ և բաց թողնել խղճի կալանավորներին»:
Գործակալությունը նշում է, որ նույն օրը ցույցեր կկազմակերպվեն նաև այլ երկրներում գործող Ադրբեջանի դեսպանատների առջև: