ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ «պատժամիջոցներն աշխատում են, ինչպես ենթադրվում էր՝ մեծ ճնշում գործադրելով Ռուսաստանի տնտեսության վրա»:
Սպիտակ տան ներկայացուցիչ Լորա Լուկաս Մագնուսսոնը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից սահմանված գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքը, իր հերթին հայտարարել է, որ «Արևմուտքի երկրների և արևմտյան ընկերությունների դեմ պատասխան միջոցների կիրառումը կուժեղացնի Ռուսաստանի միջազգային մեկուսացումը և հետագա բացասական ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա»:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել «երկրի ազգային շահերը պաշտպանելու նպատակով» հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին, տեղեկացնում է BBC-ին: