Այսօր կառավարությունը քննարկում էր «Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագիծը: Կառավարությունը հավանության արժանացրեց այն:
Կառավարության որոշման մեջ նշված է, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանի հարավում ունենալու նոր ճանապարհ, որը Հայաստանի հարավային շրջանները կմիացնի հյուսիսային շրջանների հետ:
«Ճանապարհն ունի ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրումներ ապահովող ճանապարհ», – նշված է կառավարության եզրակացությունում: