ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀԿ-ն ամենափորձառու, ամենակայացած ու ամենաբազմամարդ քաղաքական ուժն է, որ տարիներ առաջ է ընտրել հանուն սեփական հաղթանակի աշխատելու տարբերակը»:

Հերմինե Նաղդալյան «Իրատես դե ֆակտո»

Ահա՜… Լավագույն ինքնախոստովանությունը, բնականաբար, հնչեց կին նժդեհականի կողմից: Իհարկե, ՀՀԿ-ն ամենափորձառու քաղաքական ուժն է, որն իր առջեւ միայն սեփական հաղթանակի խնդիր է դրել: Իշխող այդ կուսակցությանն ընդհանրապես չեն հետաքրքրում պետության շահը, երկրի առջեւ կանգնած մարտահրավերները կամ անվտանգության խնդիրները: ՀՀԿ-ն հաշվի չի առնում նաեւ հասարակության հետաքրքրությունները, ցանկություններն ու սոցիալական վիճակը` տարված լինելով մեկ ավել մանդատ ու աթոռ փախցնելու գերխնդրի լուծմամբ: Եւ այս իրողությունն իր մեկ նախադասությամբ բացահայտելու համար իսկապես արժե շնորհակալ լինել ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին:




Լրահոս