ԱԻՆ-ը պատրաստ է կանգնել Պաշտպանության նախարարության կողքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախ նշեց, որ մեր Պաշտպանության նախարարությունը, բնականաբար, ամենաուժեղներից է, և հավելեց, որ Ադրբեջանն ուժեղ է նրանով, որ համագործակցում է իրենց արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

Երիցյանը հայտնեց, որ իրենց նախարարության համապատասխան ծառայողները պատրաստ են համագործակցել Պաշտպանության նախարարության հետ և անհրաժեշտության դեպքում մեկնել սահման:

Մինչ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ձայն տալը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե սա նուրբ հարց է, և պետք չէ միանգամից պատասխան տալ: Իսկ Սեյրան Օհանյանն էլ նշեց, թե այս առաջարկին պատասխան կտրվի միայն համապատասխան քննարկումներից հետո:




Լրահոս