Ռուսաստանի զբոսաշրջության շուկան փլուզման եզրին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին Ռուասաստանի մի քանի խոշոր զբոսաշրջային ընկերություններ դադարել են գոյություն ունենալ: Այս պահին Հետաքննությունների կոմիտեն քրեական գործեր է հարուցել 5 նման ընկերությունները դեմ, որոնք մեղադրվում են մեքենայությունների և ապօրինի ֆինանսական օպերացիաներ իրականացնելու մեջ:

Հետաքննության տվյալներով, այդ ընկերությունների սեփականատերերը, մեծ պարտքեր ունենալով իրենց գործընկերներին և հնարավորություն չունենալով դրանք մարել սեփական միջոցներով, շարունակել են քաղաքացիներից գումարներ հավաքել՝ նրանց ուղեգրեր վաճառելով, և իրենց հաճախորդներին թյուրիմացության մեջ գցել՝ իրենց իրական մտադրությունների և տուրիստական շրջագայություն կազմակերպելու հնարավորությունների վերաբերյալ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս