«Լավ էլ նվագում էին»:
Փաստորեն, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, պատուհանագոգին հենված, «կենդանի կատարմամբ» է ունկնդրել երեք երիտասարդներին, որոնք դհոլ էին նվագում կուսակցության առջեւ: Դհոլը, ինչ խոսք, տրամադրություն բարձրացնող գործիք է: Այն միշտ ուղեկցում եւ իր բաժին գեղեցկությունն է հաղորդում պարեղանակի հաճելի ընթացքին: Զարկերը մե՛րթ արագանում են, մե՛րթ դանդաղում: Այդ դատարկ, բայց հնչեղ գործիքի երկար արձագանքն անգամ մատների թեթեւ հարվածից է լսելի դառնում: Եւ ամեն ընտրությունից առաջ քաղաքական դհոլների ձայնն անվերջ լսվում է: Դա էլ իր համն ու հոտն ունի: