Ադրբեջանցիների արյունալի ծեծկռտուք Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում գործարար հետաքրքրությունների պատճառով ծագած վիճաբանության արդյունքում մեկ ադրբեջանցի սպանվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել, տեղեկացնում է haqqni.az-ը՝ հղում անելով ռուսական մայրաքաղաքի իրավապահ մարմիններին:

Մոսկվայի ոստիկանությունում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Բելովեժսկայա փողոցում սպանություն է տեղի ունեցել: Պարզվել է, որ սպանվածը 27-ամյա ադրբեջանցի Շահվերդիևն է, ով մահացել էր դանակահարությունից ստացված բազմաթիվ վնասվածքներից: Ավելի ուշ տեղեկատվություն է ստացվել մեկ այլ ադրբեջանցու՝ Ռամին Միրզոյևի հրազենից վիրավորվելու մասին, որը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:

Հայտնի է դարձել, որ Շահվերդիևի սպանությունը իրագործել է Միրզոևը: Նրանց միջև վեճ է բռնկվել, որի ընթացքում Շահվերդիևը կրակել է Միրզոևի վրա և վիրավորել նրան պարանոցից և ուսից: Ի պատասխան Միրզոևը դանակով մի քանի հարված է հասցրել հակառակորդին, ինչից էլ նա մահացել է:




Լրահոս