Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության 2011թ. գործունեության վերաբերյալ: Ըստ օմբուդսմենի` «որոշ դեպքերում հետաքննության եւ նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաեւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»: Իսկ ԱԱԾ-ում «սահմանային անցակետի տեսուչները, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերին ընդունված թիվ 821 որոշման պահանջները, վերցրել են քաղաքացու անձնագիրն առանց դրա հիմքերն ունենալու (առկա է եղել ենթադրաբար կեղծ վիզա կամ այլ պատճառ)` հետագայում հրաժարվելով այն վերադարձնել: Հետագա խնդիրներից խուսափելու համար նշված քաղաքացիները չեն ցանկացել իրենց գործերին ընթացք տալ»:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք վերաբերում օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գնահատականներին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես բացարձակ դեմ եմ եւ գտնում եմ, որ նա կատարել է իր` ՀՀ դատախազի խոսնակ լինելու պարտականությունը, որի համար շատ ցավում եմ:
ԱԺ պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր ոստիկանությունը սովետական ոստիկանության իրավահաջորդն է, այդ իսկ պատճառով ոստիկանական համակարգում կարող են թերություններ լինել: Բայց ես վստահ եմ, որ այդ թերությունները Վլադիմիր Գասպարյանի կառավարման ընթացքում ամբողջությամբ կվերանան:
slaq.am կայքի սեփականատեր
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչինչ չեմ կարող ասել այս պահի դրությամբ, մեկնաբանությունը` առաջիկայում:
ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ պետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես դրական եմ վերաբերում, եթե դուք համեմատեք մեր բոլորի այս տարիների զեկույցները, մի ափսոսալի, բայց հստակ համընկնություն կա մեր կարծիքներում, գրեթե նույն բացասական երեւույթները, որի մասին գրում է, ես համաձայն եմ:
ԱԺ պատգամավոր, ՀՀ առաջին օմբուդսմեն
Պատրաստեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ