Հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխած զինծառայողները պարգևատրվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 6-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:

2014 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողություններին կազմակերպված հակահարված հասցնելու, մարտական բարձր պատրաստականության եւ ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար պարգեւատրվել են ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի, «Արիության համար» մեդալով՝ 11 հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով` 15 հոգի:

Նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԼՂՀ Շահումյանի շրջանում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի որոնումների եւ վնասազերծման գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության 2 աշխատակից:




Լրահոս