
Ռուսաստանի կառավարության օգոստոսի 7-ի օրակարգում ընդգրկված էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստում հայտարարել էր, թե նախքան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վավերացմանը ներկայացնելը՝ այժմ հաստատում են Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Դրանից հետո Պուտինի ստորագրմանը կներկայացվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: