
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե ադրբեջանցիներն այսօր Թովուզի շրջանում հայ են գերեվարել:
Նշվում է, թե 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանը գերեվարվել է տեղացիների կողմից և հանձնվել համապատասխան մարմիններին:
Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: