ՆՈՐ ՄԵԹՈԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականները խորհուրդ են տալիս քննությունների նյութերն ուսումնասիրել քնելուց առաջ: Նոտր-Դամ համալսարանի հետազոտողների խումբը վերը նշված տեսությունը ստուգել է 208 ուսանողի վրա, որոնք գիշերները սովորաբար քնել են 6 ժամ: Փորձի ժամանակ ուսանողներին որոշակի բառեր են (միմյանց հետ կապված կամ պատահական) ցույց տվել: Արդյունքում միմյանց հետ կապված բառերը մասնակիցները գրեթե նույնությամբ են հիշել, իսկ պատահական բառերն ավելի լավ են հիշվել 12-ժամանոց ընդմիջումից հետո: Այսպես, այն մասնակիցները, որոնք փորձից անմիջապես հետո քնել էին, ավել լավ արդյունքներ էին ցուցաբերել: Հոգեբան Ջեսիքա Փեյնի խոսքով` տեղեկությունը մտապահելու համար անհրաժեշտ է քնել, քանի որ քունը լավացնում է հիշողությունը:




Լրահոս