ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես բնակվում եմ Փափազյան 16ա հասցեում: Մեր բակում 3-5 ծառ կա, որոնք տարիներ շարունակ չեն էտվել եւ արդեն շատ են խանգարում մեզ իրենց թափթփված ճյուղերով եւ մեծությամբ: Օրերս նկատեցի, որ բակից դուրս` փողոցի կողմում, գտնվող ծառերն էտում են, մոտեցա աշխատողներին եւ խնդրեցի, որ մեր բակի ծառերին էլ ուշադրություն դարձնեն, բայց ասացին, որ ըստ բյուջեից հատկացված գումարի` միայն փողոցի 2 կողմերի ծառերն են էտվում, իսկ բակերինը` ոչ: Ինչո՞ւ բակերի ծառերի համար բյուջեից գումար չի տրամադրվում: Այդ ծառերը դեռ քանի՞ տարի պետք է այդպես մնան:

Մելանյա Պետրոսյան, 64 տարեկան, ուսուցչուհի


ՊԱՏԱՍԽԱՆ. Բյուջեից բակերի ծառերի էտման համար առանձին գումար չի տրամադրվում, բայց աշխատողները բոլոր բակերի ծառերին հնարավորինս ուշադրություն դարձնում են: Եթե որեւէ բակում կան չմշակված ծառեր, եւ մեր աշխատողները դեռ չեն էտել, ապա դիմե՛ք, եւ այդ խնդիրները կլուծվեն:  Նշված հասցեում ուսումնասիրություն եղավ, եւ արդեն մեկ օրվա ընթացքում այդ ծառերը նույնպես կնետվեն ու կմշակվեն:

«Արաբկիր-կամար» փակ բաժնետիրական ընկերության
 տնօրեն Յուրի Ադամյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես ցանկացած բնագավառում են լինում անուշադիր մոտեցումներ, այնպես էլ այստեղ աշխատողներից ոմանք հնարավոր է ուշադիր եղած չլինեն բակի ծառերի հանդեպ, բայց ողջունելի է այն հանգամանքը, որ արագ արձագանք եղավ` անկախ նրանից, որ բակերի ծառերի էտման համար առանձին գումար չի հատկացվում:




Լրահոս