Ռուսաստանը լիովին արգելել է մսի, ձկնեղենի, պանիրների, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև՝ մրգի և բանջարեղենի ներմուծումը Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. տեղեկացնում է BBC-ն:
Մեկ տարի ժամկետով նախատեսված սահմանափակումները կգործեն օգոստոսի 7-ից: Ներմուծման համար արգելված ապրանքների լրիվ ցանկը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել հատուկ տնտեսական միջոցառումների մասին, որոնք կոչված են պաշտպանել երկրի ազգային շահերը:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն առաջարկել էր, ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, ներմուծող ապրանքները լրիվ փոխարինել տեղական արտադրանքով: