
Օրեր առաջ Armlur.am-ը հարցում էր անցկացրել հայուհիների շրջանում՝ իմանալու համար` ինչ կարծիք ունեն նրանք դաջվածքների մասին:
Այս անգամ փորձեցինք ճշտել տղաների վերաբերմունքը նույն երևույթի շուրջ, մասնավորապես՝ երբ դաջվածքներ ունենում են հայ աղջիկները:
Սպասվածի համաձայն` կարծիքները ոչ միայն դրական և բացասական էին, այլև՝ խիստ ընդգծված:
Ոմանք դրական էին վերաբերվում երևույթին` հիմնավորելով, թե դաջվածքները մոդայիկ են, բազմապատկում են գեղեցիկ սեռի հմայքը` յուրահատուկ շուք հաղորդելով իգական սեռի ներկայացուցիչներին: Ոմանց կարծիքն էլ բացասական երանգներով էր հագեցած, ու նրանք հստակեցնում էին, թե դաջվածքները հարիր չեն հայ ժողովրդին, առավել ևս՝ հայուհիներին:
Դաջվածքը, ըստ հարցվածների մի մասի, օտարամոլության վուլգար դրսևորում է, ու մինչև անգամ խիստ վտանգավոր է առողջության համար:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան