Հայաստանի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, վաստակելով 8 միավոր, զբաղեցրել Է 12-րդ տեղը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտված Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մրցաշարում: Նա վերջին` 11-րդ փուլում հաղթել Էր Ալեքսանդր Խալիֆմանին: 7.5 միավորով գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը զբաղեցրել Է 31-րդ տեղը, 7-ական միավորով գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը զբաղեցրել են, համապատասխանաբար, 40-րդ, 52-րդ եւ 62-րդ տեղերը: Չեմպիոնի տիտղոս 8,5 միավորով նվաճել Է ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն, 2-րդ եւ 3-րդ տեղերը 8-ական միավորով զբաղեցրել են ֆրանսիացի Լորան Ֆրեսինեն եւ ռուս Վլադիմիր Մալախովը:
Հայաստանի գրոսմայստեր Վ. Հակոբյանը զբաղեցրել Է 12-րդ տեղը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ