Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին, ժամը 13.20-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.26-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Արդաբիլ քաղաքից 42 կմ արևելք, տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.170 և արևելյան երկայնության 48.750:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Զոհեր և ավերածություններ չկան:




Լրահոս