Զինվորին զորակցելը չի կարող ձևական լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական հատվածի շփման գծում վերջին շրջանում տիրող լարված իրավիճակը հասարակության լայն շերտերի կողմից ամենատարբեր արձագանքներ է ունենում: Բազմաբովանդակ արձագանքների է արժանանում նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցը սահմանամերձ գյուղեր:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով, պաշտոնյաների կողմից շփան գծում ակտիվություն ցուցաբերելը որևէ աննախադեպ և անընդհատ գովերգելու արարք չէ: ԱԺ նախագահի կարծիքով, պաշտոնյաների այս արարքը նաև PR-ի մաս է կազմում: «Այժմ պետք չէ լրագրողական տեխնիկան աշխատեցնել ապացուցելու, որ մենք ինչ-որ բան ենք անում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ շփման գիծ էր մեկնել Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Armlur.am-ի հետ զրույցում Վայոց ձորի մարզի աշխատանքի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սոնա Մարգարյանը նշեց, որ սահմանամերձ գյուղի բնակիչների համար չի կարող զինվորին զորակցելը ձևական բնույթ կրել, լրատվամիջոցների և շարքային քաղաքացիների աչքերում բարձրանալու այլ տարբերակներ կան և շփման գիծ մեկնելը գովեստի արժանանալու նպատակ չի կարող հետապնդել:




Լրահոս