
Մեծ Բրիտանիայում ծնված 6 ամսական աղջկան բժիշկներն անվանել են “հրաշք” քանի որ նա ծնվել է առանց արյան, բայց ողջ է մնացել: Օլիվիա Նորթոնը ծնվել էր արյան մեջ հեմոգլոբինի այնպիսի քիչ քանակությամբ, որ այդ արյունը բժշկական տերմիններով “արյուն” կոչելը սխալ կլիներ գրում է Daily Mail-ը: Բժիշկներն ասել են, որ երեխան երկու ժամից ավել չի կարող ապրել, բայց նա կարողացել է ողջ մնալ, քանի որ կատարվել են արյան մի քանի փոխներարկումներ: Երեխայի մայրն ասել է, որ նոր ծնված ժամանակ երեխան ուրվականի նմա ն սպիտակ է եղել: