Հիվանդանոցում մահացել է վթարի ենթարկված Ֆորդ տրանզիտիվարորդը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ “Էրեբունի”բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ 35-ամյա Ֆելքս Սատուրովը: Ինչպես armlur.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ “Կոնտինենտալ” ռեստորանային համալիրի դիմաց, 35-ամյա Ֆելիքս Սատուրովը, վարելով “Ֆորդ տրանզիտ” մակնիշի 24 ՍԼ 381 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել էր “Կամազ” մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի բեռնատարին: Վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար շտապ դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատը: Փրկարարները վարորդին մեքենայից դուրս բերելու համար օգտագործել էին հատուկ տեխնիկա: Վարորդին դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էր “Էրեբունի” բժշկական կենտրոն:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 




Լրահոս