Լոռիում բեռնատարի վթարից ուղևորները մահացել են, իսկ գյուղի բնակիչները թափված գարեջուրն էին հավաքում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, այսօր` ժամը 01:52-ին, Երևանից Ալավերդի գարեջուր տեղափոխող բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` Լոռու մարզի բնակիչ Լորիկ Կարապետյանը, և երևանցի Օնիկ Եսայանը տեղում մահացել են:

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ բեռնատարը տեղափոխում էր «Կոտայք» գարեջրատեսակից, և վթարի հետևանքով մեծ քանակությամբ գարեջուր լցվել է բնակիչներից մեկի այգին:

Տեսնելով այդ ամենը` մի քանի քաղաքացի փորձել է հավաքել և վերցնել գարեջուրը, սակայն «Կոտայք» ընկերության՝ ավելի ուշ դեպքի վայր ժամանած աշխատակիցները, տեսնելով թոհուբոհի մեջ հայտնված բնակիչներին, սկսել են վիճել նրանց հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի:

Մեզ հասած տեղեկություններով` ծեծկռտուքը լուրջ հետևանքներ չի ունեցել, սակայն մեծ քանակությամբ գարեջրի կորուստը նկատելի է բոլորին:

Armlur.am-ին չհաջողվեց կապ հաստատել գարեջուր արտադրող ընկերության հետ՝ իմանալու համար, թե որքան վնաս են կրել վթարի հետևանքով: Այս պահին դեպքի վայր են ժամանել ԱԻՆ աշխատակիցները, ովքեր փորձում են դուրս բերել անճանաչելիության աստիճան ջարդուխուրդ եղած բեռնատարը:

Armlur.am-ը տեղեկացավ, որ դժբախտ պատահարի հետևանքով մահացածները տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Մեզ հետ զրույցում գլխավոր բժիշկ Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ իրենց մոտ տեղափոխված դիակները սարսափելի վիճակում են եղել: Բժշկի խոսքերով` նրանց նայելն անհնար էր:

«Դատաբժշկական փորձաքննություն արդեն եղել է: Երևանցու հարազատներին մենք առաջարկեցինք դին տեղափոխել Վանաձոր, սակայն նրանք պնդեցին, որ ցանկանում են տեղափոխել Երևան: Իսկ մյուսի դին Վանաձորից կտեղափոխվի Ալավերդի»,- շարունակելով խոսքը` ասաց բժիշկ Մկրտչյանը:

10569108_256845924526624_1110890567_n

10588564_256845951193288_1863189126_n

10592412_256845911193292_1143357859_n

10601165_256845947859955_770319728_n

10602739_256845937859956_833407929_n

10603129_256845941193289_398254409_n

 




Լրահոս