Բրազիլիայում փոքրիկ դուստր ունեցող ամուսինները հայտնաբերել են, որ իրականում հարազատ քույր ու եղբայր են: Նրանք գիտեին, որ երկուսին էլ փոքր ժամանակ լքել են իրենց մայրերը: Փոսքրիկի ծնվելուց հետո ամուսինները որոշել են գտնել իրենց մայրերին, սակայն որոնումների ընթացքում պարզ է դարձել, որ նրանք միևնույն կնոջն են փնտրում:
Չնայած դրան` զույգը որոշել է չբաժանվել» գրում է Independent-ը:
Բրազիլական զույգի պատմությունը նման միակ դեպքը չէ: 2008-ին աշխարհը ցնցել էր տեղեկությունը երկվորյակների մասին, որոնց բաժանել էին մանուկ կասակում: Շատ տարիներ անց նրանք հանդիպել էին, սիրահարվել միմյանց և ամուսնացել: Պարզվել էր, որ վերջիններիս տարբեր ընտանիքներ էին որդեգրել, և իրար գոյության մասին երկվորյակները չէին իմացել: