Այսօր armlur.am-ի խմբագրություն զանգահարեց մի քանի քաղաքացի՝ հայտնելով, որ իրենց գազի հաշվիչները փոխում են, և խնդրեցին մեզ պարզել դրա պատճառը:
Armlur.am-ը դա պարզելու նպատակով զրուցեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանի հետ: Նա նշեց, թե բոլոր հաշվիչները, գազամատակարարման և գազօգտագործման կանոնների համաձայն, 5 տարին մեկ անգամ հաշվառման սարքերն անցնում են պարտադիր պլանային ստուգաչափում, և դա օրինական է:
«Այսինքն՝ անցնում են, տեսնում են, թե ինչ տեխնիկական վիճակ է, ինչ վիճակում է գազահաշվիչը: Առավել ևս, եթե բնակիչը գանգատ ունի, ապա իր նախաձեռնությամբ ինքը կարող է ժամկետից շուտ ոչ պարտադիր ստուգաչափեր անցնել: Պլանային ստուգումից բացի՝ բաժանորդը, եթե գանգատ ունի հաշվիչի աշխատանքի հետ կապված՝ իր նախաձեռնության կարող է անցնել ստուգաչափ և, հակառակը, եթե «Գազպրոմ Արմենիան» կասկած ունի, ապա իր նախաձեռնությամբ պլանային ստուգաչափումից դուրս իրավունք ունի ուղարկել դարձյալ ստուգաչափման», – մանրամասնեց նա:
Շուշանը նշեց, որ այն դեպքում, երբ բաժանորդն իր նախաձեռնությամբ է ստուգումներն անցկացնում, նրա իսկ միջոցներով է ամեն ինչ իրականացվում: