Չորրորդ ինքնիշխանություն. Վարչապետի շրջապատը նկատողություն է ստացել Բագրատյանին սևացնելու գործը տապալելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”ՉԻ”” տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի էլեկտրոնային հասցեն ջարդելն ու նրա անունից կեղծ` 4-րդ նամակն ուղարկելը Սերժ Սարգսյանին, ուղղորդված է եղել ՀՀ ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատից: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` հանցագործներն ամեն ինչ հաշվարկել են` նախ, որ Բագրատյանը հանրապետությունում չէ, և հենց այդ պատճառով դժվար թե ցանկություն ունենա պատասխանելու լրագրողների զանգերին: Երկրորդ` նամակի ոճը հնարավորինս նմանեցված է եղել Բագրատյանի ոճին: Չարագործների հաշվարկով` ահագին կլինի արձագանքը, եթե հրապարակումը թեկուզ մեկ ժամ աշխատի: Նրանց նպատակն է եղել նամակի հրապարակումից կարճ ժամանակ անց այն տարածել ֆեյսբուք սոցիալական ցանցում, և մինչև Բագրատյանը գլխի կընկնի, որ պետր է հերքել, շատերն արդեն կարդացած կլինեն կեղծ նամակը: Ի դեպ` ծրագիրը տապալվել է, որովհետև լրատվություն թողարկող կայքերից մեկը նախ տեսել է, որ նամակը լատինատառ վերնագիր ունի, մինչդեռ Բագրատյանը երբեք չի վերնագրում իր նամակները: Երկրորդ տեքստում հայտնվել են ինչ-որ անհասկանալի կոդեր, որոնց առկայությունն արդեն հիմնավորել է կասկածները: Ֆեյսբուքում շատ ավելի արագ է տարածվել ինֆորմացիան, որ դա Բագրատյանի նամակը չէ, քան հանցագործները կհասցնեին դա տարածել: Մի խոսքով, վարչապետի շրջապատում այդպիսի «ծրագրեր» իրականացնողները հիմա խոր դեպրեսիայի մեջ են, որովհետև նկատողության են ստացել Բագրատյանին սևացնելու գործը տապալելու համար:




Լրահոս